Բրիտանիան պատրաստում է Ուկրաինայի հատուկջոկատայիններին Ղրիմ ներխուժել
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներին պատրաստում է մինչև Սուրբ Ծննդյան օրեր Ղրիմ ներխուժման համար։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։
«Գործողությունը կներառի հարվածներ օդից, ցամաքից և ծովից, ընդ որում, ուկրաինական հատուկ նշանակության ջոկատները կօգտագործեն հատուկ տեխնիկա ռուսական զորքերի վնասազերծման և պարալիզացման համար։ Մյուս տեղերում զրահատանկային ստորաբաժանումները կճեղքեն ռուսական պաշտպանությունը, իսկ գործողությանը կօժանդակեն մեծ հեռահարության հրթիռները, որոնք կմատակարարեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան»,-գրում է պարբերականը։
Նշվում է, որ վարժանքները տեղի կունենան Օկհեմպտոնի ռազմական ճամբարում, որը փակ է մնացած զինվորական ստորաբաժանումների և հասարակության ներկայացուցիչների համար։
Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ վարժանքները հենված են ՆԱՏՕ-ի ճկուն տակտիկայի վրա, որպեսզի օգնեն ուկրաինական զորքերին ձևավորելու ռազմի դաշտը, նախքան «թշնամու ուղիղ սրտին» հարվածելը։
«Գործողությունն իրենից ներկայացնելու է բազմաթիվ հարվածներ ռուսական ուժերին»,- նշել է պարբերականի հետ զրուցած պաշտոնյան, սակայն նաև հավելել, որ հաջողությունը կախված է նրանից, թե որքան արագ ուկրաինացիները կկարողանան հարմարվել և հաղթահարել դժվարությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում