Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվել են
31/07/2023 10:31
Նմանատիպ
Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, կալանավորվել են նաև Սերգեյ Սմբատյանի հայրը՝ Ռուսաստանում և Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը։
Սերգեյ Սմբատյանը, Արմեն Սմբատյանը և Արման Պետրոսյանը մեղադրվում են պետությանը գույքային վնաս պատճառելու մեջ։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ նրանց գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասը կազմում է 966 միլիոն դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում