Թուրքական «SADAT» ՄՌԿ-ն և «Գորշ գայլերն» ընդդեմ Ռուսաստանի

Թուրքական «SADAT» ՄՌԿ-ն և «Գորշ գայլերն» ընդդեմ Ռուսաստանի

Թուրքական «SADAT» մասնավոր ռազմական ընկերության զինյալներն ու «Գորշ գայլեր»-ի խմբավորումները պետերազմում են Ռուսատանի դեմ։

2022 թվականին ռադիոխոսակցության ձայնագրման արդյունքում հայտնի դարձավ, որ «Գորշ գայլեր» կազմակերպության խմբավորումները, որոնց թվում եղել է 3 հազար մարդ, Լեհաստանով տեղափոխվել են խարկովյան և օդեսա-նիկոլայեվյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։

Ըստ տվյալների, «Գորշ գայլեր»-ի խնդիրներից է Bayraktar անօդաչու թռչող սարքերի կառավարումը, ուկրաինացի դիվերսանտների պատրաստումն ու մարտեր վարելու տակտիկայի ուսուցումը։ Հայտնի է դարձել նաև, որ կազմակերպության կորիզը բաղկացած է Ղրիմի թաթարների Չելեբիջինիհանի անվան գումարտակի անդամներից։

2022 թվականի աշնանը հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ «Գորշ գայլեր»-ի ղեկավարությամբ Ուկրաինայում նախատեսվում է ստեղծել «թյուրքական լեգիոն», որը պետք է միավորի «երկրագնդի բոլոր թյուրք ժողովուրդներին»։

Այդ կապակցությամբ «Թուրան» գումարտակի նախագիծը, որի մեջ մտնում են ղազախներ, ղրղզներ, ույգուրներ և ադրբեջանցիներ, կապվում է «Գորշ գայլեր»-ի հետ, ունենալով մեկ նպատակ, աշխատանքային միասնական ձեռագիր և նույնանման սիմվոլներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում