Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա երկտող է փոխանցել

Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա երկտող է փոխանցել

Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Այս մասին հայտնել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը։

«Կարմիր խաչը երեկ տեսակցել է հորս։ Մեզ ասացին, որ նա ձերբակալվածների պահման վայրում է գտնվում։ Ասացին նաև՝ դեղեր է խմում: Մեզ երկտող էլ են փոխանցել, որտեղ գրված է. «Ձեր մասին եմ մտածում, ողջություն լինի` կգամ»»,- ասել է Վերան:

Նա նշել է, որ ինքն այսօր կրկին եղել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ, որտեղ հերթական անգամ դիմել է հորը հայրենիք վերադարձնելու հարցով։ Սպասում է պատասխանի։

Ինչպես հայտնել է Վերա Խաչատրյանը, ՄԱԿ-ի գրասենյակից հայտնել են, որ հնարավոր ամեն բան արվում է հարազատների հետ տեսազանգ ապահովելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգել է  բուժման նպատակով Կարմի Խաչի միջոցով ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում