Եվրոպական ընկերությունները Ռուսաստանում կորցրել են առնվազն 100 միլիարդ եվրո

Եվրոպական ընկերությունները Ռուսաստանում կորցրել են առնվազն 100 միլիարդ եվրո

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկի պահից մինչև այսօր եվրոպական խոշոր ընկերությունները ռուսական շուկայում կրել են առնվազն 100 միլիարդ եվրոյի վնաս։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով, արժեզրկվել են շուրջ 176 ընկերության ակտիվներ՝ կապված արտարժույթի փոփոխման և ռուսական շուկայում բիզնեսի փակման կամ կասեցման հետ։

Ընդ որում, տվյալ վերլուծականում ներառված չեն էներգիայի և այլ ապրանքների թանկացումները, որոնք կապված են Ռուսաստանի նկատմամբ կիառվող պատժամիջոցների հետ։

Մոսկվայում հայտարարել են, որ երկիրը դիմակայում է Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին, որոնք սահմանվել են մի քանի տարի առաջ և գնալով ավելանում են։ Բացի այդ, պաշտոնական Մոսկվան նշել է, որ Արևմուտքին չի բավականացնում «տղամարդկությունը» խոստովանելու, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները տապալվել են։

Արևմտյան երկրներում բազմաթիվ անգամ է հնչել այն կարծիքը, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին թուլացնելու արևմտյան քաղաքականությունը երկարաժամկետ մարտավարություն է, իսկ պատժամիջոցները լուրջ վնաս հասցրեցին համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում