Երկրաշարժ՝ Թուրքիայի կենտրոնում

Երկրաշարժ՝ Թուրքիայի կենտրոնում

Ինչպես հայտնում է Tert.am-ը, չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին,  Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշից 74 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Հիշեցնենք, որ Քահրամանմարաշ նահանգը մեծապես տուժել է 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում