Ջեյհուն Բայրամովը Յուրի Քիմի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Նմանատիպ
2023 թվականի օգոստոսի 9-ին նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «Հայաստանը միտումնավոր սրեց իրավիճակը տարածաշրջանում, խոչընդոտեց խաղաղ գործընթացին՝ տարբեր պատրվակներով տարածաշրջանում «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» նման պնդումներ տարածելով»։
Նա մեղադրել է հայկական կողմին բեռնափոխադրման համար խոչընդոտներ ստեղծելու մեջ։
Ինչպես նաև անդրադարձել է Բերձորի միջանցքի փակմանը և հայկական կողմի հայտարարություններն անվանել է «շահարկումներ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում