Տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
10/08/2023 13:58
Նմանատիպ
Տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով օգոստոսի 10-ին ժամը 16:00-ից մինչև օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:
ՀՀ կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում