Անհայտ անձինք ռումբ են նետել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Անհայտ անձինք ռումբ են նետել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անհայտ անձինք ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ։ Բարեբախտաբար տուժողներ չկան: Տեղեկությունը հայտնել է «Expressen» թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

«Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, բայց չի պայթել։ Մեր մասնագետները ռումբը հեռացրել են դեպքի վայրից, և մենք ջանքեր ենք գործադրում հանցագործներին գտնելու համար», – ասել է պարբերականի աղբյուրը։

Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 10-ի գիշերը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ չհաջողված հարձակումը կարող է կապ ունենալ Շվեդիայում Ղուրան այրելու դեպքերի հետ:

Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում