99 տարեկանում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծողը՝ Լև Վասիլիևը

99 տարեկանում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծողը՝ Լև Վասիլիևը

99 տարեկան հասակում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծող Լև Վասիլիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայում Թաթարստանի դեսպանատանը։

Լև Վասիլիևը եղել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, ղեկավարել է  «ԿամԱԶ» ընկերությունը շուրջ 12 տարի։ Այդ ընթացքում զրոյից կառուցվել է ավտոհսկան, ստեղծվել է գործարանի եզակի կադրային ներուժ, իսկ ողջ երկրից Նաբերեժնիե Չելնիում ներգրավվել են լավագույն մասնագետները։

Վասիլևը նաև «Մոսկվիչ» գործարանի գլխավոր տնօրենն էր. նա մասնակցել է առաջին մեքենաների ստեղծմանը։

Դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Վասիլևի ընտանիքին և ընկերներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում