Պրիգոժինը նշված է եղել ուղևորների թվում

Պրիգոժինը նշված է եղել ուղևորների թվում

Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy 600 ինքնաթիռը։ Ըստ տեղական ծառայությունների հաղորդագրության, ինքնաթիռում գտնվող բոլոր յոթ ուղևորներն ու երեք օդաչուները զոհվել են:

Տեսանյութում նկատելի է գրանցման համարը ՝ RA-02795։

Որոշ տվյալներով ՝ կործանված ինքնաթիռը պատկանել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, սակայն նա եղել է ինքնաթիռում, թե ոչ, այս պահին դեռ հայտնի չէ:

Ըստ Ռոսավիացիայի տվյալների, Եվգենի Պրիգոժինը նշված էր ուղևորների թվում:

Թարմացում․ Ռուսական «Россия 24» հեռուստաընկերությունը հաստատում է Պրիգոժինի մահը

Հետևեք մեզ նաև Telegram-ում