Անհետացել է գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան

Անհետացել է գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան

Մոսկվայում կորել է գեղասահորդուհի, Ռուսաստանի չեմպիոն Ալինա Գորբաչովան։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով մարզուհու մայրիկին՝ Եկատերինային։

«Ալինայի մասին դեռ տեղեկություն չկա։ Փնտրում ենք, տեսախցիկներից միայն կադրեր կան, թե ինչպես է նա մտել այգի, ոչ ավելին։ Հիմա կինոլոգ է եկել շան հետ, կսկսեն փնտրել։ Բայց արդեն երկար ժամանակ է անցել»,- ասել է գեղասահորդուհու մայրը։

Երկուշաբթի օրը 16-ամյա Ալինան դուրս է եկել «Չկալով Արենայի» սահադաշտից և շարժվել դեպի Վլադիմիրի եկեղեցի։

Վերջին անգամ տեսախցիկները Գորբաչովին ֆիքսել են Վոլոկոլամսկի մայրուղու 67 հասցեում։

Նշենք, որ 2023 թվականի փետրվարին գեղասահորդուհին դարձել է Պերմում կայացած Ռուսաստանի պատանեկան առաջնության հաղթող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում