Ֆլորիդան տուժել է «Իդալիա» փոթորիկից

Ֆլորիդան տուժել է «Իդալիա» փոթորիկից

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ավելի քան 161 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել «Իդալիա» փոթորկի պատճառով, որը հարվածել է նահանգի ափերին, հայտնում է PowerOutage.us մոնիտորինգի ծառայությունը։

Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը (NHC) հայտնել էր, որ «Իդալիա» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի ափերին։ Ըստ օդերևութաբանների՝ այժմ փոթորիկը շարժվում է ժամում 30 կիլոմետր արագությամբ, քամու պոռթկումները հասնում են ժամում 205 կիլոմետրի։

Երևանի ժամանակով ժամը 16.12-ի դրությամբ, մոնիտորինգի ծառայության տվյալներով, երկրի հարավ-արևելքում գտնվող նահանգի ավելի քան 161 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։

Ավելի վաղ Navy Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Ֆլորիդայից տարհանում են նավերն ու ինքնաթիռները՝ «Իդալիա» փոթորկի ակնկալիքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում