Բժշկությունն իբրև կյանքի ճանապարհ․ Արամ Չոբանյան

Բժշկությունն իբրև կյանքի ճանապարհ․ Արամ Չոբանյան

Արամ Չոբանյան՝ հայազգի բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի նախագահ (2003-2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Նա Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ էր։ Սովորելով և ապրելով ԱՄՆ-ում, նա մասնակցել է Հայաստանում առողջապահական խնդիրների բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի։ Կազմակերպել է հայ բժիշկների և բուժաշխատողների վերապատրաստումներ, հետբուհական ծրագրեր Հայաստանում։

Արամ Չոբանյանը կարճատև պաշտոնավարել է նաև Բոստոնի համալսարանը։ 2000-ականների սկզբին նա եղել է ԲՀ-ի նախագահի պաշտոնում, համալսարանի բժշկական ֆակուլտետի անդամ էր, միաժամանակ՝ բժշկական հիպերտոնիայի բաժնի վարիչ, սրտաբանության բաժանմունքի փոխտնօրեն։

BU Photo Services (KWZ) BU Photo Services (KWZ) 5/13 COMMENCEMENT / COMMENCEMENT ROBING ROOM 06-1844B
President Robert Brown, Aram Chobanian and Trustee Alan Leventhal

Իր գործունեությամբ կայունացրել է համալսարանի աշխատանքը՝ բուհի համար բուռն ժամանակաշրջանում։

Չոբանյանի հիմնական աշխատությունները վերաբերում են զարկերակի պատի բջջային և մոլեկուլային կենսաբանության վրա հիպերտոնիայի ազդեցության և աթերոսկլերոզի կանխարգելման մեթոդների զարգացման ուսումնասիրությանը։

Պրոֆեսորը վերադարձել էր  Բոստոնի համալսարան հենց անցյալ տարի, երբ իր պատանեկության և ողջ կյանքի ընկերը՝ հայտնի բարերար Էդվարդ Ավետիսյանը, 100 միլիոն դոլար նվիրեց բժշկական դպրոցին: Ավետիսյանը հայտնել էր, որ ցանկանում է դպրոցը վերանվանվի ի պատիվ Չոբանյանի։

Իսկ Արամ Չոբանյանը պնդել էր, որ ինքը կհամաձայնի միայն այն դեպքում, եթե դպրոցը անվանակոչվի իրենց երկուսի պատվին։ Այդպիսով՝  այսօր Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցը կոչվում է «Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոց»։

Լսելով Չոբանյանի մահվան լուրը՝ Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի դեկան Կարեն Անթմանը ջերմ խոսքեր է ասել Արամ Չոբանյանի մասին՝ կարևորելով նրան որպես գիտնական, բարեկամ և խոհուն առաջնորդ։

«Արամը շատ մարդկանց համար շատ բան էր նշանակում՝ բժիշկ, կայացած գիտնական, ուսուցիչ, դաստիարակ, առաջնորդ և ընկեր: Նա ապահովեց հանգիստ և իմաստուն ղեկավարություն, նախ Բժշկական համալսարանում, այնուհետև որպես Բոստոնի համալսարանի նախագահ հատկապես դժվարին ժամանակներում»:

Արամ Չոբանյանը մահացել է 2023 թվականի օգոստոսի 31-ին 94 տարեկան հասակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում