Հնդկաստանը փոխում է երկրի պաշտոնական անվանումը
Նմանատիպ
Հնդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին հայտնում է հնդկական The Economic Times պարբերականից։
Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։
Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական «Հնդկաստանի նախագահի» փոխարեն։
Հնդկաստանի ժողովրդական կուսակցության անդամներից շատերը կողմ են արտահայտվել երկիրը «Բհարաթ» վերանվանելու մտադրությանը։
«Բրիտանացիները Բհարաթը վերանվանեցին Հնդկաստան… Մեր երկիրն արդեն հազարավոր տարիներ հայտնի է «Բհարաթ» անունով… Սա երկրի հին անվանումն է, որը հանդիպում է հին սանսկրիտ տեքստերում: «Հնդկաստան» անվանումը տրվել է Բրիտանական ռաջի կողմից և, այդպիսով, ստրկության խորհրդանիշ է: «Հնդկաստան» անվանումը պետք է ջնջվի Սահմանադրությունից»,-հայտարարել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներից մեկը։