Երևանի և Բաքվի հետ աշխատանքներ են տարվում. Պեսկով

Երևանի և Բաքվի հետ աշխատանքներ են տարվում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բծախնդիր է աշխատում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կարգավորելու նրանց միջև ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Սոթքի շրջանում, որի հետևանքով երեք զինծառայող է զոհվել.

Հետևեք մեզ նաև Telegram-ում