ՌԴ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ՀՀ-ին
Նմանատիպ
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Բողոքի նոտան կապված է եղել մի շարք անբարյացակամ քայլերի կապակցությամբ, որոնց թվում են, մասնավորապես, Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև այցը և մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Նշվել է նաև Ալեն Սիմոնյանի՝ Մարիա Զախարովային վերաբերող վիրավորական հայտարարությունների անընդունելիությունը, մտահոգություն է հայտնվել բլոգեր Բադալյանի և Sputnik Արմենիա սյունակագիր Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։
Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում