Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար․ ԵՄ

Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար․ ԵՄ

Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը զրուցակիները դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը:

«Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին` ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը նաև բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները և կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վասիլիս Մարագոսը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում իր հավատարմագրերը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հանձնել է 2023 թ. սեպտեմբերի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում