Արցախից Հայաստան է եկել 6650 անձ
25/09/2023 17:47
Նմանատիպ
Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում