Աժ-ը վավերացրել է Հռոմի ստատուտը
Նմանատիպ
ՀՀ ԱԺ-ն կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած նիստի ժամանակ մեկնաբանել էր Հռոմի ստատուտի ընդունման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումներից հետո անհրաժեշտություն առաջացավ անպայման վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը, որը ավելի հայտնի է որպես Հռոմի ստատուտ։
Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ․–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ․–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում