Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցնակակիրների անունները

Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցնակակիրների անունները

Ֆիզիկայի ոլորտում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի ամերիկաբնակ Պիեռ Ագոստինին, հունգարա-ավստրիացի գիտնական Ֆերենց Կրաուսին և ֆրանսուհի Անն Լ’Հյուիլյեին։ Այս մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Մրցանակը շնորհվել է «փորձարարական մեթոդների համար, որոնք արտադրում են ատտվայրկյան տևողությամբ լույսի իմպուլսներ՝ նյութի մեջ էլեկտրոնների շարժումն ուսումնասիրելու համար», ասվում է Նոբելյան կոմիտեի հիմնավորման հայտարարության մեջ։

Նշենք, որ Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, ֆիզիկայի մրցանակը պետք է շնորհվի նրան, «ով կանի ամենակարևոր հայտնագործությունը կամ գյուտն» այս ոլորտում։

Այսպես, Ուիլյամ Ռենտգենն առաջինն էր, ով 1901 թվականին ստացավ ֆիզիկայի մրցանակ՝ իր անունը կրող ճառագայթման հայտնաբերման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում