Իսրայելը փակել է Հորդանանի հետ սահմանը
Նմանատիպ
Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը։
Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն։
Նշվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողություններով պայմանավորված Իսրայելը փակել է Հորդանանի հետ սահմանին գտնվող անցակետը, որով հնարավոր է հասնել Երուսաղեմ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։
Նշենք, որ հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։
Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ։ Նրանք հրթիռակոծում են զինվորական և քաղաքացիական օբյեկտները։ Այս պահին հայտնի է 20-ից ավել զոհերի և 500-ից ավել տուժածների մասին։
Երկրում հայտարարվել է ռազմական դրություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում