Նեթանյահուն զրուցել է Բայդենի հետ

Նեթանյահուն զրուցել է Բայդենի հետ

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Վաշինգտոնը լիակատար աջակցություն է հայտնել Թել Ավիվին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զանգել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ընդգծել, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ է և լիովին պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», – ասված է հաղորդագրությունում:

Նեթանյահուն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Բայդենին և ասել, որ Իսրայելին անհրաժեշտ է երկարատև և հզոր արշավ, որի արդյունքում Իսրայելը կհաղթի։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից պաղեստինական «Համաս» խմբավորումը զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում