Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև

Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև

Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիյա Վոլսկին։

«Վրաստանը բավականին բարձր հեղինակություն ունի։ Հետևաբար, այն կարող էր հաջողված միջնորդ լինել ադրբեջանցիների և հայերի միջև։ Կարևորը, որ այդ երկու երկրները և նրանց առաջնորդները ուզում են օգտագործել Վրաստանի ռեսուրսներն այդ ուղղությամբ։ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, մեր ընտանիքներին խաղաղություն է պետք», – ընդգծել է Վրաստանի օրենսդիր մարմնի փոխխոսնակը։

Հիշեցնենք՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին նախօրեին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում