Դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանին

Դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանին

Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դատարանը մերժել է փաստաբան Աֆատ Գազիևայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:

Դատարանը համարել է, որ առաջին ատյանի դատարան որոշումը հիմնավորված է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել (214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (պետական ​​սահմանի ապօրինի հատում) ԱՀ Քրեական օրենսգրքի համաձայն), և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում