ՀԱՄԱՍ-ը ուղիղ հեռարձակմամբ մահապատժի է ենթարկելու պատանդներին
09/10/2023 22:15
Նմանատիպ
ՀԱՄԱՍ–ը սպառնում է մահապատժի ենթարկել մեկական պատանդի` ի պատասխան Իսրայելի կողմից քաղաքացիական շենքերի վրա հարձակումների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով «Ալ-Քասամ» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդային։
ՀԱՄԱՍ–ի խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչը հայտարարել է, որ գերիներին մահապատժի կենթարկեն առանց վարանման, և դա կանեն առանց նախազգուշացման։
«Այս պահից սկսած մենք հայտարարում ենք, որ խաղաղ բնակիչների և նրանց տների վրա ամեն հարձակման պատասխանը, ցավոք սրտի, առանց նախազգուշացման կլինի մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատիժը։ Եվ մահապատիժը մենք կհեռարձակենք աուդիո և վիդեո ձևաչափերով»,- շեշտել է Աբու Ուբայդան, որի հայտարարության տեսագրությունը ցուցադրվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում