Խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատմական պայմաններ են ստեղծվել. Ալիև

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատմական պայմաններ են ստեղծվել. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատմական պայմաններ են ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար», – ասել է Ալիևը։

Նա նշել է՝ իբր թե Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում