Բռնի տեղահանվածերի սեփականության իրավունքը պետք է հարգվի․ ՄԱԿ
Նմանատիպ
ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է Արցախից բռնի տեղահանվածների սեփականության իրավունքները հարգելու անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի թիմը հոկտեմբերի 5-ին ավարտեց Հայաստանում և Ադրբեջանում մեկշաբաթյա առաքելությունը, որի նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց, ինչպես նաև Հայաստան տեղահանվածների ամենահրատապ կարիքները: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։
Առաքելությունն իր զեկույցում արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում շատ քիչ բնակիչներ են մնացել, որոնց մեծ մասը ավտոբուսի է սպասում՝ տարածաշրջանից հեռանալու համար։ Նշվում է, որ թիմը Լաչինի միջանցքով շարժվել է դեպի Հայաստանի սահման, ճանապարհին չի հանդիպել քաղաքացիական անձանց, սակայն տեսել է լքված մեքենաներ և անձնական իրեր։
Նշվում է, որ Հայաստանում թիմի ներկայացուցիչը հանդիպել է պետական պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների հետ, զրուցել փախստականների հետ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության առկայության դեպքում հնարավոր է հասնել քաղաքացիների կամավոր վերադարձին Լեռնային Ղարաբաղ։ Շեշտվել է նաև, որ տեղահանվածների սեփականության իրավունքը նույնպես պետք է հարգվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում