Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող տիրանալ Ղարաբաղին. Շահրիար Հեյդարի
Նմանատիպ
Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Փոթորիկ Կովկասում» թելեգրամյան ալիքը հայտարարել է Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին։
«Մարդկանց փախուստը դեպի Հայաստանի տարածք պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծություններով և վերաբերմունքով, և դա չի նշանակում Ղարաբաղի հայկական էության և ինքնության կորուստ, քանի որ ավանդաբար այն միշտ պատկանել և պատկանում է Հայաստանին, սակայն նրանք աշխարհագրական առումով նեղության մեջ հայտնվեցին։
Այս մոտեցմամբ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող տիրանալ Ղարաբաղին, իսկ սրանից հետո Ղարաբաղը դառնալու է Ադրբեջանի կողմից օկուպացիայի առարկա, քանի որ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել այն, ուստի ավելի լավ է նրանք խնդիրները լուծեն քաղաքական համաձայնություններով ու երրորդ երկրի, ինչպիսին Իրանն է, միջնորդությամբ», – մասնավորապես ասել է Իրանի խորհրդարանականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում