Բայրամովն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Նմանատիպ
Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի հեռանկարների, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերի, տարածաշրջանում վերջին շրջանում տիրող իրավիճակի, Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի թեմաներով։
Բայրամովը Կլաարին ասել է, որ Ադրբեջանի տարածքից հայ բնակիչների հեռանալը կապված չէ բռնի տեղահանման հետ, և դրա վառ օրինակն են ՄԱԿ-ի ներկայացուցիչների վերջին այցերը տարածաշրջան և այցից հետո արված հայտարարությունները։
Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի միջնորդությամբ անցկացվող խաղաղության օրակարգի հանդիպումների դրական արդյունքով, և որ 30 տարի անց պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում