Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել Չինաստանին և ՌԴ-ին միասնական դիրքորոշմամբ հանդես գալ Գազայի հատվածի շուրջ լարվածության առնչությամբ։
Կահիրե կատարած այցի արդյունքներով թուրք լրագրողներին տված հարցազրույցում թուրք նախարարը հայտարարել է, որ չափազանց կարևոր է, որ Չինաստանը և ՌԴ-ն, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ, հանդես գան միասնական դիրքորոշմամբ՝ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նա հավելել է, որ Թուրքիայի և ՉԺՀ-ի տեսակետները պաղեստինյան խնդրի վերաբերյալ շատ առումներով համընկնում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածիցաննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլիծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ ենարձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավումգտնվող սահմանամերձ շրջաններ։