Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը

Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը

Չինաստանն ու Ռուսաստանն անշեղորեն խորացնում են քաղաքական փոխվստահությունն ու պահպանում սերտ ռազմավարական փոխգործակցությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ։

«Գոհունակությամբ նշում եմ, որ կառավարությունները, տարբեր գերատեսչություններն ու մեր երկրի շրջանները գործադրում են բոլոր ջանքերը իմ և պարոն նախագահի ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար», – հայտարարել է Սի Ծինփինը։

Նա ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական փոխվստահությունն անշեղորեն խորանում է, իսկ ռազմավարական փոխգործակցությունը շարունակում մնալ սերտ և արդյունավետ։

Ինչպես նշել է Չինաստանի առաջնորդը, Պեկինը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ միջազգային արդարությունը պաշտպանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարգավաճմանը նպաստելու համար։

Անդրադառնալով տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններին` նա նկատել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը պատմական ռեկորդի է հասել։

«Երկկողմ ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել և անշեղորեն մոտենում է մեր սահմանած նպատակին` 200 մլրդ դոլարին», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի երեք եռամսյակների արդյունքներով աճել է 29,5%–ով և կազմել շուրջ 176,4 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում