Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են ընթանում
Նմանատիպ
Այս գիշերը Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է NTV-ն։
Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան մասին լուրերից հետո տարբեր քաղաքներում հազարավոր թուրք բնակիչներ գնացել են Իսրայելի դեսպանատան և հյուպատոսությունների մոտ։
Ստամբուլում ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր տեղադրել այնտեղ պաղեստինցիներին օգնելու համար։
Ցուցարարներն անգամ կրակել են Իսրայելի դեսպանատան շենքի վրա և փորձել գրոհել այն։
🚨JUST IN: The Israeli consulate in Istanbul, Turkey, has been overrun after protesters broke through a police barricade.
Source: Voreposte#مستشفى_المعمداني #GazaAttack #IsraelGazaWar #hospital #IsrealPalestineconflict #Israel #Gaza #ZionistTerror #IsraeliNewNazism… pic.twitter.com/XgmeaWvdS9
— Palestine News 🇯🇴 (@Kinzaumer91) October 18, 2023
Ամբոխին շենքից հեռացնելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Սոցցանցերում հայտնվել են ցուցարարների և ոստիկանների բազմաթիվ բախումների կադրեր։
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է Իսրայելի դեսպանատունը, ամբողջությամբ փակել են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները շենքի գրավումը կանխելու համար։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իզմիրում և Ադանայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ, որտեղ տեղակայված է ամերիկյան Ինջիրլիք ավիաբազան։
Նշենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայված Ahli Arab հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է մահացել։ Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում