Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ստեղծված հումանիտար ճգնաժամը
Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դունյա Միյատովիչը շեշտել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, ներառյալ` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:
«Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Միյատովիչի այցը կօգնի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:
Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները, խոսվել է հետագա համագործակցության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում