Ուսանողուհու կյանքը փրկել չի հաջողվել
Նմանատիպ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկում պրակտիկ դասընթացից հետո դուրս գալիս են եղել, և աղջիկը միանգամից թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է: Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել, շտապօգնությունը եկել է, ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել. գիտակցության չգալով՝ աղջիկը մահացել է:
Էլեն Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում