ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Մայքլ Ռոթի հետ

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Մայքլ Ռոթի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթի հանդիպումը։

«Պատասխանելով պարոն Ռոթի հնչեցրած հարցերին՝ ՀՀ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային, անվտանգության և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Ընդգծվել է տարածաշրջանում լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման կարևորությունը»,- գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում