Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վերաբերյալ ՀՀ համաձայնությունը ուժի մեջ է. ՌԴ ԱԳՆ

Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վերաբերյալ ՀՀ համաձայնությունը ուժի մեջ է. ՌԴ ԱԳՆ

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ ՀՀ համաձայնությունը մնում է ուժի մեջ՝ անկախ հարաբերություններում առկա իրավիճակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնման ծրագրերը որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Հայկական կողմի համաձայնությունը դրա բացելու վերաբերյալ ուժի մեջ է մնում։ Հյուպատոսության աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը չեղարկել է համաձայնությունը` հաշվի առնելով հարաբերություններում առկա ներկայիս իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում