Մենք չենք կարող հրաժարվել երկու պետություն ստեղծելու որոշումից. Բայդեն

Մենք չենք կարող հրաժարվել երկու պետություն ստեղծելու որոշումից. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր գրառում է արել իր թվիթերյան օգտահաշվում, որտեղ կրկին աջակցություն է հայտնել Իսրայելին։ Նա նշել է. «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանք ունենան այն, ինչ իրենց պետք է պաշտպանելու իրենց ժողովրդին այսօր և միշտ: Միևնույն ժամանակ, վարչապետ Նեթանյահուն և ես քննարկեցինք, թե Իսրայելը ինչպես պետք է վարվի պատերազմի օրենքների համաձայն: Սա նշանակում է հնարավորինս պաշտպանել խաղաղ բնակիչներին մարտերում»:

Նա հավելել է, որ իրենք չեն կարող անտեսել անմեղ պաղեստինցիների մարդասիրությունը, ովքեր միայն ցանկանում են ապրել խաղաղության մեջ: Այդ իսկ պատճառով նա համաձայնություն է ձեռք բերել Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնության առաջին առաքման վերաբերյալ:

«Եվ մենք չենք կարող հրաժարվել երկու պետություն ստեղծելու որոշումից»,-եզրափակել է Բայդենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում