Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում․ բախվել է 158 մեքենա

Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում․ բախվել է 158 մեքենա

Միացյալ Նահանգներում կամրջի վրա տեղի ունեցած զանգվածային ավտովթարի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանից ոչ հեռու` կամրջի վրա, բախվել է 158 ավտոմեքենա, բախման արդյունքում որոշ ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, արգելափակված մեքենաներում դեռ կարող են մարդիկ լինել:

Նշվում է, որ զանգվածային վթարի պատճառ է դարձել ուժեղ մառախուղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում