Ամերիկյան Մեն նահանգում տեղի ունեցած կրակոցների արդյունքում 18 մարդ է մահացել

Ամերիկյան Մեն նահանգում տեղի ունեցած կրակոցների արդյունքում 18 մարդ է մահացել

Զինված տղամարդը կրակ է բացել Մեն նահանգի Լյուիստոն քաղաքում, 18 մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:Նշվում է, որ հանցագործը կրակոցներ է արձակել քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ առևտրի կենտրոնում և սրճարանում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է իջեցնել պետական շենքերի, ռազմական օբյեկտների ու դիվանագիտական առաքելությունների դրոշները՝ ի հիշատակ հրաձգության զոհերի: Ոստիկանությունը փնտրում է ոմն Ռոբերտ Քարդին, որը կասկածվում է կրակոցներին մասնակցելու մեջ: ABC News հեռուստաալիքի տվյալներով՝ Քարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում