Ադրբեջանն ու Չինաստանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը

Ադրբեջանն ու Չինաստանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Գուան Յուֆեի հետ։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նշենք՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում