Պապիկյանը Չինաստանում մասնակցում է Սյանշանի 10-րդ համաժողովին

Պապիկյանը Չինաստանում մասնակցում է Սյանշանի 10-րդ համաժողովին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել երեկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Նշենք, որ Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։

Համաժողովի ընթացքում ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի (ՌԿԽ) ղեկավարները երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։

Միջոցառման գլխավոր թեման է «Ընդհանուր անվտանգություն, կայուն խաղաղություն»։ Եռօրյա համաժողովի մասնակիցները մտքեր կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում