Մեքսիկայում մոլեգնած «Օտիս» փոթորիկը խլել է 48 մարդու կյանք

Մեքսիկայում մոլեգնած «Օտիս» փոթորիկը խլել է 48 մարդու կյանք

Մեքսիկական Հերերո նահանգում մոլեգնող «Օտիս» փոթորիկի զոհերի թիվը հասել է 48-ի, ևս 36-ն անհետ կորած են համարվում։ Բացի այդ, Հերերո շրջանում փնտրում են 10 օտարերկրացու, որոնց գտնվելու վայրն անհայտ է։ Այս մասին տեղեկանում ենք հանրային անվտանգության նախարարության զեկույցից։

«48 մարդ է զոհվել։ 43-ը` Ակապուլկո–դե–Խուարեսում և 5-ը` Կոյուկա-դե-Բենիտեսում։ Վեց մարդ անհետ կորել են… 10 օտարերկրացի չգտնված է հայտարարվել»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված զեկույցում։

Հերերո նահանգում, գլխավորապես զբոսաշրջային Ակապուլկո քաղաքում, որն իր վրա է վերցրել տարերքի հիմնական հարվածը, տարբեր տիպի վնաս են կրել 600 հյուրանոց և համատիրություն, ինչը կազմում է ընդհանուր թվի 80%-ը, ինչպես նաև ավելի քան 273 հազար բնակելի տուն և 120 հիվանդանոց և կլինիկա։ Ընկած ծառերի, հեղեղումների և տասնյակ սողանքների պատճառով փակվել է 12 ճանապարհ, այդ թվում միջքաղաքային մայրուղիների որոշ հատվածներ։

«Օտիս» փոթորիկը Մեքսիկայում մոլեգնում է հոկտեմբերի 25-ից` ուժեղանալով մինչև 5-րդ կարգ Շաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում