Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազայի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվելու

Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազայի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվելու

ԱՄՆ զինվորականները ուժեղացնում են Թուրքիայում գտնվող ռազմաբազայի անվտանգությունը՝ Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայում այս շաբաթավերջին նախատեսված բողոքի ցույցերից առաջ:

Ուրբաթ օրը թուրքերի շարասյունները շարժվել են դեպի բազա՝ նախապատրաստվելու համար «Պաղեստինի ազատության» ցույցերին։ Այս մասին ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Բյուլենթ Յըլդըրըմը։

Ակնկալվում է, որ ուրբաթ օրվանից կիրակի ցույցեր կանցկացվեն, որոնց ընթացքում մասնակիցները դատապարտելու են ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում