Էկոակտիվիստները վնասել են Վելասկեսի «Հայելիով Վեներան» կտավը
Նմանատիպ
Լոնդոնի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 6-ին երկու հոգի կոտրել են իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի 1647 թվականի «Հայելիով Վեներան» կտավի պաշտպանիչ ապակին։ Այս մասին հայտնել է պատկերասրահն իր X սոցիալական ցանցում։
At just before 11am this morning (6 November 2023) two people entered Room 30 of the National Gallery.
The pair appeared to strike The Toilet of Venus (‘The Rokeby Venus’) by Velázquez with what appeared to be emergency rescue hammers. The room was cleared of visitors and police…
— National Gallery (@NationalGallery) November 6, 2023
Նշվում է, որ նրանք ձերբակալվել են։ Այժմ նկարը հանվել է ցուցահանդեսից և հանձնվել վերականգնողներին։ Կադրերում երևում են «Just Stop Oil» գրությամբ սպիտակ շապիկներ հագած երիտասարդներ։
Sky News հեռուստաալիքը նշում է, որ պաշտպանիչ ապակին կոտրել են Just Stop Oil (JSO) բնապահպանական շարժման անդամները։ Ուսանողներ Հանանն ու Հարիսոնը դա անելու համար օգտագործել են վթարային մուրճեր:
Just Stop Oil-ի ակտիվիստները հանրությանն առավել հայտնի են իրենց արտասովոր ակցիաներով, որոնցով փորձում են իշխանությունների ուշադրությունը գրավել բնապահպանական խնդիրների վրա։ Նրանք, մասնավորապես, դեմ են բրիտանական նավթի արդյունահանման ծավալների ընդլայնմանը։
Նշենք, որ ավել վաղ բրիտանական Just Stop Oil շարժման անդամները Լոնդոնի Ազգային պատկերասրահում լոլիկի հյութ էին լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա։ Այս մասին հայտնել է ակտիվիստների կայքը։
Նկարի արժեքը գնահատվում է ավելի քան 84 միլիոն դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում