«Գորշ գայլերը» սպառնացել են իսրայելցի մարզիկներին
Նմանատիպ
Թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով իսրայելցի մարզիկներին, ովքեր կմասնակցեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
«Գորշ գայլերը» 1978 թվականին Մարաշում սպանեցին կրոնական փոքրամասնություն կազմող 100 ալևիտի, առանցքային դեր խաղացին 1980-ականներին քրդերի ջարդերում, 1990-ականներին կռվեցին Լեռնային Ղարաբաղում և Չեչնիայում։ Նրանք թշնամաբար են տրամադրված Թուրքիայի բոլոր ոչ սուննի բնակիչների նկատմամբ:
2015 թվականի հունիսին հայ դաշնակահար Տիգրան Համասյանի՝ հայկական Անի քաղաք կատարած այցի ժամանակ «Գորշ գայլերի» տեղի առաջնորդն առաջարկել է իր հետևորդներին «սկսել հայերի որսը»։
Իսկ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցի զինվորները ողջունել են Գորշ գայլերին օկուպացված հայկական Ստեփանակերտում։
Շատ երկրներ օրենքից դուրս են հայտարարել «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը, իսկ Թուրքիայում նրանց քաղաքական թևը կոալիցիայի մեջ է Էրդողանի իշխող կուսակցության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում