Կենտրոն վարչական շրջանում կգործեն երթևեկության նոր կանոններ
12/11/2023 19:18
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար։ Այդ հատվածները ներառում են շուրջ 40 փողոց և պողոտա»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
Տուգանքներից խուսափելու համար քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում