ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները սրվում են

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները սրվում են

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների սրումը Թայվանի հարցի շուրջ, և Պեկինի ենթադրյալ մերժումը Վաշինգտոնի հետ հաղորդակցության ուղիներ գտնելու վերաբերյալ, որոնք նախատեսված էին հակամարտությունը կանխելու համար, մտահոգություններ են առաջացնում, որ Միացյալ Նահանգները կարող է ներքաշվել «երրորդ համաշխարհային պատերազմի» մեջ, գրում է Washington Post-ը։

«Չինաստանի ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունները Թայվանի շուրջ, ինչպես նաև ԱՄՆ-ի բանակի հետ հակամարտությունը կանխելու համար նախատեսված ուղիներով խոսելուց հրաժարվելը, մտավախություններ են առաջացնում, որ Միացյալ Նահանգները կարող է ներքաշվել համաշխարհային երրորդ մեծ պատերազմի մեջ»,- ասվում է հրապարակված հոդվածի մեջ:

Պարբերականն ընդգծում է, որ կապի այս ուղիների վերականգնումը կարևոր տեղ կզբաղեցնի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունների օրակարգում՝ APEC-ի գագաթնաժողովին Չինաստանի ղեկավարի մասնակցության ֆոնին։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սի Ցզինպինը նոյեմբերի 14-ից 17-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի APEC-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բանակցություններ կվարի Բայդենի հետ։

Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն սառել են և «շեղվել առողջ ուղուց» նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, որը «առևտրային պատերազմ» սկսեց Չինաստանի հետ։ Ջո Բայդենի գալով իրավիճակը չի բարելավվել և նույնիսկ վատացել է։

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների ևս մեկ վատթարացում տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր գավառներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ որպես աջակցություն թայվանական անջատողականությանը, և այդ ֆոնին լայնածավալ զորավարժություններ է անցկացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում