Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը քննարկում են պատանդների փոխանակումը «երեխաները երեխաներով» ձևաչափով

Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը քննարկում են պատանդների փոխանակումը «երեխաները երեխաներով» ձևաչափով

Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում` պատանդների փոխանակման վերաբերյալ առաջարկած տարբերակը «երեխաները երեխաներով» ձևաչափի շրջանակում։ Այս մասին հայստնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը։

Համապատասխան առաջարկ է ստացվել Կատարի և ԱՄՆ–ի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Kan-ի աղբյուրը պնդում է, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պատանդ վերցրած իսրայելցի երեխաների ազատում պաղեստինցի երեխաների դիմաց, որոնք բանտարկության մեջ են գտնվում Իսրայելում։

Հեռուստաալիքի տվյալներով` բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական համաձայնություն առայժմ չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում