Շախմատի Եվրոպայի առաջնության Հայաստանը հաղթանակներ է գրանցել
Նմանատիպ
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին, իսկ կանանց թիմը նույն հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց առաջնությունում հաղթեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Շանթ Սարգսյանը պարտվեց:
Կանանց առաջնությունում հաղթեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում